National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.01.2020
Աշխատանքային քննարկում՝ ճարտարապետների գործունեությանն առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ
1 / 8

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել  քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացի կարգավորմանը վերաբերող հարցերին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին, «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքների հետ առնչություն ունեցող իրավական ակտերի փոփոխություններին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի,  ճարտարապետների պալատի, Քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ճարտարապետներ, ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը, ներկայացնելով քննարկման շարժառիթը, տեղեկացրել է, որ ըստ 2017թ-ին  ընդունված «Ճարտարապետների գործունեության մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների՝ ստեղծվել է ինքնակարգավորվող ճարտարապետների պալատ, որին վերապահված է քաղաքաշինության բնագավառում ճարտարապետական եւ կոնստրուկտորական արտոնագրեր տալը, ինչն էլ կառույցն իրականացնում է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն  լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով փոփոխություններ է առաջարկում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որն էլ միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես ճարտարապետների պալատի կողմից: Վերջիններս գտնում են, որ օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա:

Փոփոխությունների հեղինակներն առաջարկում են ներդնել առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի լիցենզիաների ձեւեր եւ այդ լիցենզիաների տրամադրման իրավունքը վերապահել կոմիտեին:

Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը կարեւորել է նմանատիպ ձեւաչափով հանդիպումները՝ հույս հայտնելով, որ  ոլորտում առկա  հարցերի կարգավորմանն ուղղված քննարկումները կլինեն շարունակական:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am